**Խոյ**. Այսօր հնարավոր է ստանաք գործնական առաջարկներ, որով հաջողությամբ ավարտին կհասցնեք արդեն սկսած գործերը: Հաջողությունը ձեր կողքին պահելու համար անհրաժեշտ է բանեցնել դիվանագիտական հմտություններնու հնարամտությունը: Օրվա երկրորդ կեսը կարող եք նվիրել հանգստին եւ ուժերի վերականգնմանը:


**Ցուլ**. Ծանր օր է սպասվում, տհաճ անակնկալներով լեցուն: Հնարավոր է նաեւ ունենաք առողջական խնդիրներ, պայմանավորված գերհոգնածությամբ: Ակնթարթային արդյունքների հույս չունենաք: Տրամադրությունը կկայունանա միայն երեկոյան:


**Երկվորյակ**. Կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ: Հնարավոր է աննպատակ ծախսեր ունենաք: Ավտոսիրահարները պետք է զգույշ լինեն ղեկին գտնված ժամանակ: Կա վթարի ենթարկվելու հավանականություն: Պարտք մի տվեք եւ գումար պարտք մի վերցրեք: Երեկոն կարող եք անցկացնել մենության մեջ, օրվա արդյունքները վերլուծելով:

**Խեցգետին**. Չնայած որ օրը չի կարելի համարել դյուրին, սակայն նաեւ զուրկ չի լինի հաճելի պահերից: Հնարավորություն կունենաք մշակութային նշանակալի միջոցառումների մասնակցելու: Կանայք էլ կարող են օրվա մեջ ժամանակ գտնել եւ այցելել գեղեկության սրահ: Նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

**Առյուծ**. Գործունեության դաշտն ընդլայնելու համար օրն այնքան էլ բարեհաջող չէ, քանի որ ձեր ցանկություններն ու ունեցած հնարավորությունները ակնհայոտրեն անհամատեղելի են: Նախորդ օրերի իրադարձությունների ազդեցությունը կզգաք ձեր վրա ողջ օրվա ընթացքում: Հարմար օր է հին պարտքերը վերադարձնելու համար:

**Կույս**. Այսօր ինքնազգացողության վատացում կունենաք: Կբարձրանա նյարդային լարվածության մակարդակը, էմոցիոնալ դաշտը կլինի անկայուն: Հանգստի կարիք ունեք: Եթե կա հնարավորություն հետաձգեք գործերն ու մեկնեք կարճատեւ արձակուրդի:

**Կշեռք**. Այսօր հագեցած աշխատանքային օր է սպասում ձեզ: Միայն երեկոյան կնկատեք, թե որքան շատ գործեր եք հասցրել անել: Երեկոն անցկացրեք մեկ գավաթ գարեջրի ընկերակցությամբ, հոգնածությունը թոթափելով: Անձնական հարաբերություններում փոփոխություններ չեն նախատեսվում:


**Կարիճ**. Օրը կարող է փոխել ձեր կյանքի ողջ հունը: Նոր մարդիկ կարող են հայտնվել ձեր շրջապատում եւ փորձել իրենց ազդեցությունը տարածել ձեզ վրա: Խորհուրդ է տրվում քայլ անելուց առաջ երկար մտածել: Հնարավոր է ստիպված լինեք կարեւոր որոշումներ կայացնել: Հաջողությունը կուղեկցի ձեզ, եթե պահպանեք ողջամիտ զսպվածություն:

**Աղեղնավոր**. Բարենպաստ ժամանակաշրջան է բնակարանի կահավորանքով զբաղվելու եւ հարմարություններ ստեղծելու համար: Այսօր կնքված ամուսնությունները կլինեն ամուր: Օտար մարդկանց խորհուրդներին հետեւելու կարիք չկա: Սիրելիի հետ հարաբերությունները կարող են մտնել փակուղի:

**Այծեղջյուր**. Օրը կբերի ձեզ բազմաթիվ հաճելի հոգսեր, որոնք կապված են զվարճալի միջոցառման կազմակերպման հետ: Այսօր ծնված երեխաները հատկապես կլինեն երջանիկ: Օրվա ընթացքում հնարավոր է կարողանաք կարգավորել վաղուց սկսված ընտանեկան կոնֆլիկտը: Ի դեպ, օրը աչքի կընկնի նաեւ քնկոտությամբ:


**Ջրհոս**. Օրը կարող է անցնել երկմտանքների հորձանուտում ձեզ գերի վերցրած: Եթե ինչ որ հարցերում կասկածում եք ձեր իրավացիությանը, ապա ավելի լավ է գործնական քայլերից զեր մնաք: Եղեք զգուշավոր հարազատների մոտ բացախոսություն թույլ չտալու համար: Կանխազգացումներն այսօր կօգնեն ձեզ տհաճ իրավիճակներից խուսափելու համար:

**Ձկներ**. Իրականության չափազանց էմոցիոնալ ընկալումը եւ օդային ամրոցների կառուցումը կարող են կտրել ձեզ իրականությունից: Հնարավոր է, որ այսօր անհաջող գործարքներ կնքեք, ունենաք որոշակի ֆինանսական կորուստներ: Ինչպես երբեք եղեք զգուշավոր բոլոր հարցերում: