ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ևս մեկ անախորժություն էր սպասվում Կոլորադոյում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությունից հետո։ Ուղղաթիռով հասնելով Սպիտակ տուն՝ նա խցիկից դուրս գալու ժամանակ գլուխը հարվածել է դռանը, հայտնում է MalaysiaNow պորտալը։
Բայդենը վնասվածքի նշաններ ցույց չի տվել։ Նա արագ քայլել է Հարավային Մարգագետնի երկայնքով և լրագրողներին հեգնել, որ այսօր իրեն «շրջափակել են ավազի պարկերով»:
Հունիսի 1-ի կեսօրին ամերիկացի առաջնորդն ընկել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ։ Առանց քայլը հաշվարկելու՝ Բայդենը կորցրել է հավասարակշռությունը և ընկել հատակին։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես վազել են նրա մոտ և օգնել նրան վեր կենալ: