Մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1985 թ. ծնված Արտյոմ Օրդյանը, մահացել էր տեղում, իսկ ուղևորը՝ 2011 թ. ծնված Ռոբերտ Ասատրյանը, հիվանդանոցում:
Հունիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հունիսի 3-ի ժամը 23.00-ի սահմաններում մահացել է նաև «ՎԱԶ-2106»-ի 7-ամյա ուղևոր Սարգիս Օրդյանը:
Քրեական վարույթը շարունակվում է: