Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջնությունների ավարտից հետո Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պաշտոնապես դարձավ Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի դափնեկիր։
Պրեմիեր լիգայում Հոլանդը խփեց 36 գոլ՝ դառնալով ռեկորդակիր։
Նախորդ երկու մրցաշրջաններում «Ոսկե խաղակոշիկը» բաժին էր հասել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն («Բավարիա» / «Բարսելոնա»)։
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)՝ 36 գոլ x 2 (լիգայի գործակից) = 72 միավոր
- Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 30 x 2 = 60
- Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 29 x 2 = 58
- Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»)՝ 27 x 2 = 54
- Վիկտոր Օսիմեն («Նապոլի»)՝ 26 x 2 = 52
- Ջոնաթան Դեւիդ («Լիլ»)՝ 24 x 2 = 48
- Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 23 x 2 = 46
- Էներ Վալենսիա («Ֆեներբահչե»)՝ 29 x 1,5 = 43,5
- Ֆոլարին Բալոգուն («Ռեյմս»)՝ 21 x 2 = 42
- 10-11. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)՝ 21 x 2 = 42
10-11. Լուա Օպենդա («Լանս»)՝ 21 x 2 = 42