Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է զինծառայող Արսեն Ֆահրադյանի քրեական գործը: 20- ամյա Արսենը բնակվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդանուր իրավասության դատարանից:
Արսեն Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Թիվ N զորամասի զինծառայող , կատարել է շորթում, զինծառայողի կամքին հակառակ սեռական բնույթի այլ գործողությունների է հարկադրել և, բռնություն է գործադրել համածառակցի նկատմամբ:
Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` 182 հոդվածի մաս 1 և 2-ով, 359 հոդվածի մաս 1-ով , 140 հոդվածի մաս 1-ով և այլ հոդվածներով:
Արսենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, գործն ուղարկվել է վարույթ օգոստոսի 27-ին, իսկ դատաքննությունը կայացել է սեպտեմբերի 17-ին: