Աշխատանքային այցով հունիսի 6-ին Լոնդոն է մեկնել Ազգային ժողովի
նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Այցը կտեւի մինչեւ հունիսի 9-ը:
13 հոգանոց պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը: