Գերմանիայի առաջնության հինգերորդ տուրում Համբուրգի դարպասներին Հենրիխ Մխիթարյանի գոլը Bild.de գերմանական պարբերականի կարդացողների կողմից ճանաչվել է լավագույնը:
Ինչպես նշում է գերմանական պարբերականը այն փոքր հաղթանակ է 24 ամյա Հենրիխ Մխիթարյանի համար:
Գերմանիայի առաջնությունում Մխիթարյանի թվով երրորդ գոլը ճանաչվել է լավագույնը քվեների 37%-ով: Երկրորդը ճանաչվել է նույն խաղում Համբուրգի ֆուտբոլիստ Ջի Գին Լամի գոլը 26%-ով: Երորդ տեղը Բոխումի ֆուտբոլիստ Բրանիմիր Ցվիլոնգը 17%-ով, չորրորդը Մյունխեն Գլադբախի ֆուտբոլիստ Բրանիմիր Հրգոթան 15% և Լեվերկուզենի Բայերի ռմբարկու Շտեֆան Կիսլինգը 5%-ով: