Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպում է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այդ մասին Թրյուդոն հայտնել է «Թվիթերում» կատարած գրառման մեջ։
«Կանադայի հայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Ա կաթողիկոսը հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին: Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրագործված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղությանը մեր աջակցության մասին», -գրել է Կանադայի վարչապետը։
Հավելենք, որ Արամ Առաջինը հովվապետական այցով Կանադա է մեկնել մայիսի 31-ին։
The Armenian Canadian community is strong and vibrant – and when His Holiness @CatholicosAramI and I met today, we spoke about that. We also spoke about the atrocities committed during the Armenian genocide, and our support for enduring peace in Nagorno-Karabakh. pic.twitter.com/I2XSUfAFAs
— Justin Trudeau (@JustinTrudeau) June 7, 2023