Նախագահական ընտրություններից հետո Թուրքիայի Անվտանգության խորհրդի առաջին նիստը կկայանա հինգշաբթի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է իրազեկ աղբյուրը։
«Սպասվում է, որ հանդիպմանը կքննարկվեն անվտանգության ռազմավարական, տարածաշրջանային եւ ազգային հարցեր, հատկապես հակաահաբեկչական գործողությունները Իրաքում եւ Հյուսիսային Սիրիայում: Սպասվում է նաեւ խաղաղության հաստատմանն ուղղված Թուրքիայի ջանքերի, միջնորդական գործունեության, Ուկրաինայի հակամարտությունում հումանիտար օգնության եւ Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության մասին համաձայնագրի քննարկում»,-ասել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվի նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի հետ կապված վերջին իրավիճակը: