Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը սկսել է նախապատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք մենամարտին։
Հայ բռնցքամարտիկը սկսել է իր մարզումները։ Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որի նկարագրության մեջ գրված է . «Սիրելի՛ երկրպագուներ, այսօրվանից սկսել եմ մարզվել հոկտեմբերի 26-ին կայանալիք մենամարտի համար»։
Նշենք, որ մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։