Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր այցելելուց։ Այս մասին դեսպանատունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել:
ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․
«Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված Երևանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով, ինչն արտացոլում է մի փոքր մեղմացում, քանի որ սահմանափակումները սկսել են կիրառվել 2022 թվականի սեպտեմբեր ամսից»։
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝
- Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
- Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
- Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
- Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
- Սյունիքի մարզ։
- Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
- Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է շարունակել զգուշանալ
- Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։
«ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է զգուշացման մեջ։
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հորդորում է ՝
- Գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար,
- Հետևել տեղական լրատվամիջոցներին թարմացումների համար,
- Խուսափել մարդաշատ վայրերից,
- Խուսափել ցույցերից,
- Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր անվտանգության մասին,
- Զգոն եղեք շրջապատում,
- Զգույշ եղեք գիշերը քայլելիս կամ վարելիս: