Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Նա արժանի էր հաղթանակին Չեմպիոնների լիգայում»,- Մեսիի խոսքը մեջբերում է AS-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության էր մատնել Միլանի «Ինտերին»։
Մեսին «Բարսելոնայում» Գվարդիոլայի ղեկավարությամբ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 2009 եւ 2011 թվականներին։