Հանրապետության տարածքում`

Հունիսի 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 14-19-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Հունիսի 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.30C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.60C (1984 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C