Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Նշվում է, որ Մբապեի երազանքներից մեկն է դառնալ օլիմպիական չեմպիոն։
Ավարտված մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Ֆրանսիայի հավաքականում Մբապեն մասնակցել է 68 հանդիպման, խփել 38 գոլ, դարձել աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն, Ազգերի լիգայի հաղթող։