Պեկինում տեղի ունեցած Արգենտինա - Ավստրալիա ընկերական հանդիպման ժամանակ երկրպագուն կարողացել է տրիբունայից ցատկել խաղադաշտ, հասնել աշխարհի չեմպիոն արգենտինացիների 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին եւ գրկախառնվել նրա հետ։
Արգենտինայի հավաքականը ավստրալացիներին հաղթել էր 2:0 հաշվով Մեսիի եւ իսպանական «Բետիսի» պաշտպան Խերման Պեսելյայի գոլերի շնորհիվ։
Մեսին խփել էր կարիերայում ամենաարագ գոլը՝ 79-րդ վայրկյանին։