«Ադրբեջանը ոչ թե ՀՀ իշխանության վրա է ճնշում գործադրում՝ այս սադրանքներով, այլ մեզ վրա է տեղեկատվական ու հոգեբանական ազդեցություն թողնում. լարվածությունը գեներացնելով ցույց է տալիս իր հիմնական նկրտումների ուղղությունները՝ Երասխ, Արարատ, Տավուշ, Վարդենիս»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին օրերի սադրանքներին: Նրա խոսքով՝ կրակոցները միտված են խուճապ, բացասական տրամադրություններ առաջացնել հայ հասարակության շրջանում. «Ռազմական գործողություններ էլ են լինելու, դրանք անխուսափելի են, հարցն այն է՝ ի՞նչ տեսքով են լինելու»,- հավելել է բանախոսը:
«Ռազմական գործողություններն անխուսափելի են». Արման Աբովյան
![](https://yn.am/disc/19-06-23/45196fc17a746a84fa7e74bf0f69e9e1.jpg)