ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի ակումբների ակտիվությունը տրանսֆերային շուկայում։
Սաուդյան Արաբիան հույս ունի ազգային լիգայի գրավչությունը բարձրացնելու միջոցով ստանալ 2030թ․ աշխարհի առաջնության անցկացման իրավունքը։ Սաուդյան Արաբիան մտադիր է Եգիպտոսի եւ Հունաստանի հետ համատեղ հայտ ներկայացնել։
«Կարծում եմ՝ Սաուդյան Արաբիան սխալ է գործում։ Նրանք պետք է ներդրումներ կատարեն ակադեմիաներում եւ բարձրակարգ մարզիչներ հրավիրելու մեջ, զարգացնեն իրենց ազգային ֆուտբոլն ու խաղացողներին։ Կարիերայի ավարտին մոտ գտնվող ֆուտբոլիստների գնելով՝ ոչինչ չի ստացվի։ Չինաստանում նույն խնդիրն էր։ Նրանք նույնպես գնում էին ծերացող ֆուտբոլիստների։ Ոչ մի օգուտ չտվեց։
Կարո՞ղ եք նշել կարիերայի լավագույն տարիներին Սաուդյան Արաբիա տեղափոխված աստղերի։ Ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ լավագույնների դեմ, իսկ վերջում մեկնում են գումար վաստակելու»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Insidethegames-ը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն միացել է «Ալ Նասրին», ֆրանսիացի Քարիմ Բենզեման՝ «Ալ Իթիհադին»։