Նրանք հայտնի են իրենց հիանալի արտաքին տեսքով և շքեղ մարմնով, սակայն չորեքշաբթի առավոտյան Victoria’s Secret-ի հրեշտակները պետք է մրցակցեին Փարիզի տեսարժան վայրերի հետ ֆոտոսեսիայի շրջանկաներում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 

Ալեքսանդրա Ամբորսիոն, Լիլի Ալդրիջը, Բեհաթի Փրինսլու Ադրիանան Լիման և Քարլի Քլոսը չնայած սառը եղանակին ներքնաշորով լուսանկարվել են Լուվրի ֆոնին:

Նրանք լուսանկարվել են համաշխարհային հայտնի ճարտարապետական շենքի ֆոնին հրեշտակի մեծ թևերով:

Նորաձևության տասնամյակների ընթացքում աղջիկները անկասկած լուսանկարման տարբեր դժվարությունների են ենթարկվել և կարծես սովոր չեն բողոքելու պայմանների դեմ:
Պայքարելով սառնամանիքի դեմ «հրեշտակները» քայլել են Լուվրի պատշգամբում և փողոցներով միայն անդրավարտիքով և բարձրակրուն կոշիկներով:

Մոդելներին կարծես հավանել են Սուրբ ծննդյան արշավի շրջանակներում լուսանկարվելը, չնայած լուսանկարվելու ընդմիջումներին նրանք ծածկվել են սավաններով: