Իտալական «Սասուոլոյի» մարզական տնօրեն Ջովանի Ռոսին խոսել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորության մասին:
«Սպերցյանը մեզ համար առաջնահերթ խաղացող չէ։ Այս ֆուտբոլիստը թանկարժեք է»,- Ջովանի Ռոսիի խոսքերը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական «Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան» հետաքրքրված են Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով:
Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: 23-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
Սպերցյանը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան: