Կախովկայի ջրամբարը դադարեց գոյություն ունենալ հիդրոէլեկտրակայանի պայթյունից հետո։ Այս մասին են վկայում արբանյակային նոր լուսանկարները։
«Նոր արբանյակային լուսանկարները հաստատում են, որ Կախովկայի ջրամբարն այլևս գոյություն չունի։ Մնացել են միայն Դնեպր գետը, մի քանի վտակներ և մի քանի փոքր լճեր այդ տարածքում», - գրում է բլոգեր WarMapper-ը՝ հրապարակելով ջրամբարի արբանյակային պատկերները Copernicus Sentinel ծառայությունից:
Նիկոպոլի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Եվտուշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ Կախովկայի ջրամբարի ծանծաղացման պատճառով Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանի մեծ մասը կարող է մնալ առանց ծորակի ջրի։