Փախստականների համաշխարհային օրվա առիթով Հայաստանի արտգործնախարարությունը թվիթերի իր էջում միջազգային հանրությանը կոչ է անում չանտեսել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը:
«Փախստականների համաշխարհային օրը մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներից»,-գրված է թվիթերում։