Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ, չնայած թարգմանության դժվարությանը, Արեւմուտքում հասկացել են «хрен им» արտահայտությունը, որն ասել է Ռուսաստանի նաագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կրճատման մասին, տեղեկացևել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անգլերենում կան մի շարք դարձվածքներ, արտահայտություններ եւ ֆրազներ, որոնք գրեթե անհնար է բառացի թարգմանել ռուսերեն եւ հակառակը։ Սա նորմալ լեզվաբանական երեւույթ է, դրանից կառչել պետք չէ։ Հիմնական իմաստը նրանք հասկացել են»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՊՄՏՀ լիագումար նիստում Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ավելի շատ միջուկային զենք ունի, քան ՆԱՏՕ երկրները, նրանք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը կրճատի այն։
«Դե գիտեք ինչ, ծոծրակները կտեսնեն («хрен им»), ինչպես մեզ մոտ ասում է ժողովուրդը»,- ասել է Պուտինը։