ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական
բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության
գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն
առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի
տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի
քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում
վերջնականացվելու է բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին կայացած նիստում ի գիտություն է
ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի
նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: