Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին այս ամռանը ձեռք բերելու հարցով։ Արքայական ակումբը տրանսֆերի համար կվճարի 200 միլիոն եվրո, հնարավոր է նաեւ 50 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է PSG Community-ն։
Մբապեն հայտարարել էր, որ պատրաստ է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում, սակայն հաջորդ ամռանը չի երկարաձգի պայմանագիրը եւ կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 43 հանդիպման, խփել է 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։