Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ուշադիր հետեւում է Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակին։

Ելիսեյան պալատում նշել են, որ «կենտրոնացած են Ուկրաինային աջակցելու վրա», տեղեկացրել է «Reuters»-ը։


Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։

Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել էր, որ վերցրել է Ռոստովի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանի վերահսկողությունը։

Արեւմտյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ բոլոր կարեւոր օբյեկտները Վորոնեժում նույնպես վերցվել են «Վագներ» ՄՌԿ-ի վերահսկողության տակ։