Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պահպանել զգոնությունը «Վագներ» ՄՌԿ-ի կողմից խռովության փորձից հետո՝ ընդգծելով, որ այս իրադարձություններն արդարացնում են Արևմուտքի երկրների կողմից Ուկրաինայի աջակցությունը։ Այս մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան La Provence-ում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այս ամենը պետք է ստիպի մեզ ծայրաստիճան զգոն լինել և ամբողջովին արդարացնում է այն աջակցությունը, որ ցույց ենք տալիս ուկրաինացիներին իրենց դիմադրության գործում»,- «Վագներ» ՄՌԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Նրա կարծիքով, «իրավիճակը դեռ զարգանում է», բայց ցույց է տալիս «ռուսաստանյան ճամբարում եղած պառակտումը, ինչպես բանակի, այնպես էլ «Վագների» պես օժանդակ ուժերի փխրունությունը»։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					