Ուկրաինայի համբավավոր հակահարձակումն այնքան էլ լավ չի գնում, գրում է American Greatness պարբերականի մեկնաբան Քրիստոֆեր Ռոուչը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ հակահարձակման սկզբին նախորդող ամիսներին դրա կողմնակիցներն ասում էին, որ այն «վճռորոշ» է լինելու։


Ամերիկյան նախկին գեներալ Դևիդ Պետրեուսը կանխատեսում էր, որ «ուկրաինացիները նկատելի ճեղքումներ կանեն և կհասնեն շատ ավելի մեծ արդյունքների, քան կանխատեսում է վերլուծաբանների մեծամասնությունը»։ Բայց դրա փոխարեն ռազմաճակատի գիծը գործնականում տեղից չի շարժվել, իսկ Ուկրաինան հսկայական քանակությամբ մարդ ու տեխնիկա է կորցրել, գրում է պարբերականը։

Այս ֆիասկոն կարևոր դաս է դառնում Միացյալ Նահանգների և, ընդհանուր առմամբ, զինվորական գործը սովորող ուսանողների համար, նշում է Ռոուչը։

Ըստ հոդվածագրի, լայնատարած ականապատ դաշտերը, անօդաչուներով հրետանին և խրամատավորված պաշպանները նշանակում են, որ ուկրաինական ուժերը հազիվ թե կարողանան առաջ շարժվել։

«Այս ամբողջ աղմուկից հետո, ռազմավարական մակարդակում Ուկրաինան այնպիսի տեսք ունի, ասես, իր զորքերը պարզապես փոստով է ուղարկում։ Միգուցե, նրա առաջնորդները գիտեն, որ պատերազմն ավարտվել է, գիտեն, որ իրենց արևմտյան հովանավորները գործողություններ են պահանջում, և կարծում են, որ արագ անհաջող հարձակումը թույլ կտա անցնել բանակցությունների փուլի»,- կարծում է Քրիստոֆեր Ռոուչը։