Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Պեկին կատարած աշխատանքային այցի ընթացքում ընդունելության է արժանացել ՉԺՀ արտգործնախարար Ցին Գանի կողմից և պլանային խորհրդակցություններ ունեցել ՉԺՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մա Չժաոսյուի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Չինական կողմը աջակցություն է հայտնել Ռուսաստանում իրավիճակը կայունացնելու երկրի ղեկավարության գործադրած ջանքերին և հաստատել համախմբվածության ամրապնդման և Ռուսաստանի հետագա բարգավաճման հարցերում իր շահագրգռվածությունը, նշվում է հաղորդման մեջ։
«Կողմերը բարձր են գնահատել ռուս-չինական հարաբերությունների ներկայիս վիճակը՝ հաստատելով դրանց շարունակական ամրապնդման համար համատեղ աշխատելու պատրաստակամությունը։ Ընդգծվել է երկկողմանի կապերի վստահելի բնույթը, նշվել է կոոպերացիայի ընդլայնման զանգվածային պոտենցիալը։
Մանրամասն քննարկվել է 2023-ի երկրորդ կեսի քաղաքական շփումների գրաֆիկը, կարծիքներ են փոխանակվել բազմակողմանի հարթակներում Մոսկվայի և Պեկինի միջև արտաքին քաղաքական կոորդինացիայի և համագործակցության հետագա մեծացման վերաբերյալ», տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։