Աստղիկ Սաֆարյանը ոճի իսկական մարմնացում է։ 36-ամյա երգչուհին աչքի է ընկնում սլացիկ ու նրբակազմ մարմնով, ինչը սիրում է ընդգծել կամ ցուցադրել թրենդային լուծումների ներքո։ Պատռված ջինսերը, ինչպես նորաձեւության շատ միտումներ, երգչուհու զգեստապահարանի մշտական դետալներից են։ Իսկ ինչպե՞ս համադրել դրանք։ Աստղիկը որոշել է իր հնարքներով կիսվել ինստագրամյան հետեւորդների հետ։

 

Երգչուհին սպորտային ջինսերը կրել է դասական տարբերակով՝ ընտրելով կանաչ երանգի տոպ, նույն գույնի բարձրակունկներ ու սեւ վերնաշապիկ, որի թեւքերը զարդարում են կանաչ ծոպերը։ Իհարկե, կերպարը լրացնում է նույն գույնի պայուսակը։