Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող ավարատված մրցաշրջանում։ Քվեարկությունն անցկացվել է ռուսական ակումբի կայքում։ Հայ ֆուտբոլիստը երկրորդ տարի անընդմեջ է արժանանում «Կրասնոդարի» լավագույն խաղացողի կոչմանը, երկրպագուների վարկածով, հաղորդում է ակումբի կայքը։
Էդուարդ Սպերցյանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում՝ լավագույնն է այս ցուցանիշով։
Ռուսաստանի գավաթի 13 խաղում Սպերցյանը խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Երկրորդ տեղը զբաղեցրած կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան ստացել է ձայների 19 տոկոսը։