«Հրապարակի» աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում «լավացել» են Ծառուկյանի եւ Վովա Գասպարյանի հարաբերությունները:

«Ճիշտ է, Ծառուկյանն ամեն առավոտ չի զանգում նրան ու ասում` «Փարեւ, զորավար, Քաքոն է», սակայն վերջին շրջանում նրանց հանդիպումներն անչափ ինտենսիվացել են. «Նրանք մինչեւ Ծառուկյանի քաղաքականության մեջ մտնելն էլ շատ մոտ էին. առաջին առյուծը հենց Վովան է նվիրել Ծառուկյանին, էդտեղից էլ ծագել է Ծառուկյանի մեծ սերը առյուծների հանդեպ:

Բայց երբ Քոչարյանը որոշեց ստեղծել ԲՀԿ-ն, Վովայի ու Ծառուկյանի միջով սեւ կատու անցավ, որովհետեւ հոկտեմբերի 27-ից հետո առանձնապես լավ չէին նաեւ Վովայի ու Քոչարյանի հարաբերությունները»: Ի դեպ, Վովա Գասպարյանն իր ոստիկանական մկրտությունն ստացել է հենց Կոտայքի մարզից»,- գրում է թերթը: