«Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինն ապստամբությունից հետո իր առաջին հայտարարությունն է արել։ Նա պնդում է, որ «ռեժիմը տապալելու» մտադրություն չի ունեցել, հաղորդում է Медуза-ն։

Նրա խոսքով՝ «Վագներ» ՊՄԿ-ն Ռուսաստանի ամենափորձառու և մարտունակ ստորաբաժանումն է, որը լավ արդյունքների է հասել Ուկրաինայում։ Խարդավանքների և չմտածված որոշումների արդյունքում հուլիսի 1-ից ՊՄԿ-ն պետք է դադարեր գործել։ Կռվողներից շատերը հրաժարվել են պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ՝ հասկանալով, որ գնալու են որպես միս։ Նրանք, ովքեր ցանկանում էին տեղափոխվել ՊՆ, տեղափոխվեցին, բայց դա 1-2 տոկոս էր։ «Մենք պատրաստվում էինք հունիսի 30-ին մեկնել և տեխնիկան հանձնել հատուկ գործողության կենտրոնակայանի մոտ։ Մենք ոչ մի ագրեսիա չենք ցուցաբերել, բայց մեզ վրա հրթիռային հարձակում է իրականացվել, մոտ 30 մարտիկ է զոհվել։ Դա պատճառ դարձավ. մենք որոշեցինք անմիջապես առաջ գնալ: Ես ասացի, որ մենք չենք պատրաստվում ագրեսիա ցուցաբերել, բայց եթե մեզ հարվածեն, մենք կպատասխանենք։


Ամբողջ երթի ընթացքում մենք անցանք 780 կիլոմետր։ Ցավում ենք, որ հարվածեցինք օդուժին, բայց դա այն պատճառով է, որ նրանք ռումբեր էին նետում: Մենք արգելափակել և վնասազերծել ենք բոլոր ռազմական օբյեկտները, որոնք գտնվում էին ճանապարհին։ Ոչ մի զինվոր գետնին չի մահացել։ Մենք ՊՆ մի քանի վիրավոր և երկու զոհված զինվորներ ունենք, որոնք մեզ էին միացել։ Արշավի նպատակն էր կանխել «Վագներ» ՊՄԿ-ի ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այդքան շատ սխալներ են թույլ տվել հատուկ գործողության ընթացքում:

Բոլոր զինվորականները, որոնք մեզ տեսնում էին, աջակցում էին մեզ։ Մենք կանգ առանք, երբ առաջին ջոկատը գործի դրեց իր հրետանին, կատարեց հետախուզություն, և ակնհայտ դարձավ, որ շատ արյուն է թափվելու։ Մենք կարծում էինք, որ ցույցը բավական է։ Այդ պահին Լուկաշենկոն ձեռք մցեկնե և առաջարկեց լուծումներ գտնել ՊՄԿ-ի հետագա աշխատանքի համար՝ օրինական իրավասության մեջ։ Շարասյուները հետ դարձան ու գնացին ճամբարներ։

Մեր երթը բացահայտեց անվտանգության լուրջ խնդիրներ ամբողջ երկրում. մենք արգելափակել էինէ բոլոր օդանավակայաններն ու զորամասերը։ 24 ժամվա ընթացքում մենք հաղթահարեցինք այն տարածությունը, որը համապատասխանում է 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական զորքերի արձակման վայրից մինչև Կիև և նույն կետից մինչև Ուժգորոդ հեռավորությանը։ Եթե հատուկ գործողության սկզբում առաջադրանքները կատարեին նույն մարդիկ, ինչ «Վագներ» ՊՄԿ վարձկանները, գուցե «հատուկ գործողությունը» մեկ օր տևեր։

Մեր երթը սկսել ենք անարդարության պատճառով։ Ճանապարհին գետնի վրա ոչ մի զինվոր չենք սպանել: Օրերի ընթացքում միայն 200 կիլոմետր չհասանք մինչև Մոսկվա, մտանք և վերահսկողության տակ վերցրինք Ռոստով քաղաքը։ Քաղաքացիներն ուրախ էին մեզ տեսնելով։ Մենք ցուցադրեցինք վարպետության դաս, թե ինչպիսին կարող էր լինել 2022 թվականի փետրվարի 24-ը: Մենք նպատակ չենք ունեցել տապալել գործող ռեժիմն ու օրինական ընտրված իշխանությունը։ Մենք շրջվեցինք, որպեսզի արյուն չթափենք»,- ասել է Պրիգոժինը։