Եվրոպական հրթիռներ արտադրող MBDA-ն նախատեսում է երեք տարվա ընթացքում մշակել հիպերձայնային զենքի դեմ պաշտպանական համակարգի նախատիպը, հայտնում է բրիտանական Telegraph թերթը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Բերանժեին։

«Պաշտպանական համակարգը կարող է տեղակայվել ամբողջ Եվրոպայում՝ հրթիռներ խոցելու համար, որոնք շարժվում են ժամում 6900 մղոն (ժամում 11000 կիլոմետր) արագությամբ: Այն մշակվում է MBDA-ի գլխավորած թիմի կողմից, որը մասամբ պատկանում է բրիտանական BAE Systems պաշտպանական ընկերությանը:


Պարբերականի համաձայն՝ ընկերությունը վաղ փուլում պայմանավորվածություններ ունի Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների հետ՝ առաջիկա երեք տարվա ընթացքում նախատիպի մշակման համար։

Բերաժեն ընդգծել է, որ հիպերձայնային ոլորտում տեխնոլոգիաները զարգանում են, ուստի MBDA-ի համար առաջնահերթություն է «մնալ նորարարության առաջնագծում՝ առաջնորդելով Եվրոպային դեպի հիպերձայնային սպառնալիքներին դիմակայելու ամենաարդյունավետ լուծումը»: