168.am-ը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է պարեկը ուժով մեքենայից դուրս հանում վարորդ կնոջը:

Տեսանյութում կինն ասում է, որ ինքն ունի տեսախցիկ, որն ամեն բան ձայնագրում է. «Հիմա եթե նայենք ձայնագրությունը եւ պարզվի, որ ես ամրագոտին գցած եմ եղել, ի՞նչ եք անելու: Ինձ բարոյական փոխհատուցում տալո՞ւ եք: Այսինքն դուք ինձ ձերբակալելու եք, իսկ ինձ փոխհատուցում չի լինելու ձեր ոչ իրավաչափ գործողությունների համար: Ներկայացրեք իմ մեղավորության ապացույցը»:


Պարեկն ասում է, որ ինքը տեսել է, ինչին կինն արձագանքում է. «Մեր օրենսդրության մեջ չկա «Ես տեսել եմ» ձեւակերպում»:

Դրանից հետո ոստիկանն ասում է. «Ձեր ժամանակը լրացավ, տվեք ձեր վարորդական վկայականն ու տեխանձնագիրը: Ես ձեզ վերջին անգամ զգուշացնում եմ, հակառակ դեպքում ձեզ կձերբակալենք ոստիկանության օրինկան պահանջը չկատարելու հիմքով»:

Դրանից հետո ոստիկանն ուժով դուրս է հանում կնոջը մեքենայից: