ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հաագայում ՆԱՏՕ յոթ անդամ երկրների ղեկավարների (որոնց միացել է Վիլնյուսի գագաթաժողովի կազմակերպման նպատակով) հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է վերջին իրադարձությունները Ռուսաստանում։

«Դա Ռուսաստանի ներքին գործն է, բայց պարզ է մի բան. նախագահ Պուտինի անօրինական պատերազմն Ուկրաինայի դեմ խորացրել է տարաձայնությունները եւ լարվածություն ստեղծել Ռուսաստանում»,- ասել է Սթոլտենբերգը։


ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ գագաթաժողովը հստակ ազդանշան կհղի Ուկրաինային հավատարմության մասին։

«Մենք չպեռք է թերագնահատենք Ռուսաստանին, ուստի էլ ավելի կարեւոր է, որպեսզի մենք շարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին եւ ներկա մյուս դաշնակիցներին աջակցության համար, ներառյալ օգնության համալիր փաթեթն ու ուկրաինացի օդաչուների ուսուցանումը F-16 կործանիչների համար։

Սթոլտենբերգի խոսքով՝ Վիլնյուսի գագաթաժողովում «կհամաձայնեցվի բազմամյա ծրագիրն Ուկրաինայի համար, եւ կբարելավվեն քաղաքական կապերը, ինչն Ուկրաինային ավելի կմոտեցնի ՆԱՏՕ-ում իր օրինական տեղին»։

Ներկաները նաեւ քննարկել են դաշինքի պաշտպանության ամրապնդման ՆԱՏՕ հաջորդ քայլերը, ինչպես նաեւ ավելի հավակնոտ պարտավորությունները պաշտպանության ոլորտում ներդրումների ուղղությամբ։