Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն առաջին անգամ մեկնաբանել է ակումբակից, գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի հետ վիճաբանությունը։ Միջադեպը տեղի էր ունեցել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումից հետո։ «Բավարիան» պարտվել էր 0:3 հաշվով։ Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնի հանդերձարանում Մանեն հարվածել էր Սանեի դեմքին։ Ակումբը տուգանել էր Մանեին։
«Այդպիսի միջադեպ կարող է պատահել, բայց մենք կարողացանք լուծել այդ ոչ լուրջ խնդիրը։ Երբեմն ավելի լավ է խնդիրները լուծել ոչ այդ ճանապարհով։ Այդ ամենն անցյալում է։ Մենք կձգտենք հաջորդ մրցաշրջանում միասին օգնել թիմին հասնել նպատակների իրագործմանը։
Շատ բարդ մրցաշրջան էր։ Ես սպասում էի, որ ամեն ինչ սպասվածից բարդ կլինի։ Նորմալ է, ես սիրում մարտահրավերներ։ «Բավարիան» մեծ մարտահրավեր է, եւ ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի հաղթահարեմ այն»,- Մանեի խոսքը մեռջբերում է Daily Mail-ը։
Սադիո Մանեի պայմանագիրը «Բավարայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։