«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով արդեն երկար տարիներ Անդրանիկ Մանուկյանի տրամադրության տակ է մնում 052 օօ 01 ավտոմեքենայի համարանիշը։ Սա ինքնիրավչության կոպիտ դրսևորում է, քանի որ այսպիսի համարանիշ ունենալու իրավունք ունեն բացառապես Աժ հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները։ Իսկ Ա. Մանուկյանը 1999–2000թթ. է եղել Աժ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որից հետո աշխատել է նախարար, իսկ հիմա էլ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։ Հավանաբար, Մանուկյանի նկատմամբ Աբրահամյանի ուշադրությունը պայմանավորված է խնամիական հարաբերություններով. երկուսն էլ Գագիկ Ծառուկյանի խնամիներն են»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: