Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն թվիթերյան գրառումով մեկնաբանել է Ֆրանսիայի Նանտեր քաղաքում տեղի ունեցած սպանությունը, որից հետո սկսվել են զանգվածային անկարգություններ։

«Ես ցավ եմ ապրում իմ Ֆրանսիայի համար։ Անթույլատրելի իրավիճակ է։ Բոլոր մտքերս ուղղված են զոհված ընտանիքին եւ մերձավորներին, այդ փոքրիկ հրեշտակին, որը շատ շուտ հեռացավ»,- գրել է Մբապեն։


Հունիսի 27-ին ոստիկանը դիմահար կրակոցով սպանել էր 17-ամյա երիտասարդի, որը ավտոմեքենայի ղեկին չէր ենթարկվել ոստիկանի հրամանին։