Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջգերատեսչական ճգնաժամային խումբ է հրավիրել՝ Փարիզի արվարձանում ոստիկանի կողմից պատանու սպանության պատճառով սկսված բռնության ֆոնին, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունն իր Թելեգրամ-ալիքում՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։
«Ինչպես տեղեկացրել է Ելիսեյան պալատը, Էմանուել Մակրոնը հինգշաբթի միջգերատեսչական ճգնաժամային խմբի հավաք է գումարել, որը պետք է ժամը 8-ին հանդիպի ներքին գործերի նախարարությունում, ի պատասխան բռնության բռնկման, որը տեղի է ունեցել երիտասարդ Նաելի մահվանից հետո, որին սպանել են ոստիկանները»,- տեղեկացրել է գործակալությունը։
Երեքշաբթի առավոտյան ոստիկանները Փարիզի արեւմտյան Նանտեր արվարձանի ճանապարհներն ստուգելիս գնդակահարել են 17-ամյա պատանու, որը, ըստ ոստիկանների տեղեկության, հրաժարվել է կատարել նրանց պահանջները։ Դրա հետեւանքով երեկոյան մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել։