Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը ռուսական ակումբի մամուլի ծառայության համար մեկնաբանել է առաջին գոլը Հայաստանի ազգային թիմում։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խաղում Տիկնիզյանը հունիսի 19-ին Երեւանում գրավել էր Լատվիայի հավաքականի դարպասը։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով։
«Հրաշալի մթնոլորտ էր Հայաստանի հավաքականում։ Իմ առաջին հույզերի մասին կարող եմ ասել, որ առաջին երկու օրը մինչեւ վերջ չէի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է պատահել։ Միայն երրորդ օրը եկավ գիտակցումը, որը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին գոլս եմ խփել Հայաստանի հավաքականում։
Միայն դրական հույզեր էի ապրում դրանից։ Բայց հիմա արդեն պետք չէ շատ ուշադրություն կենտրոնացնել դրա վրա, քանի որ հիմա «Լոկոմոտիվում» եմ։ Հիմա ամենակարեւորը արդյունքներս են իմ թիմում»,- ասել է Տիկնիզյանը։
Տիկնիզյանն այս տարվա մարտին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում։ Նախկինում նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում։