ԱՄՆ պետդեպարտամենտը թույլատրել է Թայվանին վաճառել 440 մլն դոլարի զինամթերքներ եւ սարքավորումներ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության անվտանգության ոլորտի համագործակցության գծով գործակալությունը։

Պետդեպարտամենտը հավանություն է տվել 332,2 մլն գումարի զինամթերքների (30 միլիմետր տրամաչափի), ինչպես նաեւ 108 մլն գումարի տեխնիկայի պահեստամասերի, զենքի եւ պահանջվող ծրագրային ապահովման հնարավոր վաճառքին ԱՄՆ-ում Թայբեյի տնտեսական եւ մշակութային ներկայացուցչությունում, որը կատարում է Թայվանի դեսպանության գործառույթները։


Ինչպես նշել է գործակալությունը, ներկայացուցչությունը խնդրել էր ինչպես մարտական, այնպես էլ ուսումնական ականներ։

Պենտագոնում կարծում են, որ պոտենցիալ վաճառքը թույլ կտա Թայվանին բարձրացնել իր անվտանգությունը, ինչպես նաեւ պահպանել քաղաքական կայունությունը, ռազմական հավասարակշռությունը եւ տնտեսական առաջընթացը տարածաշրջանում։