Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու» մեջ՝ «Հայաստանի կողմից Ղարաբաղն ադրբեջանական ճանաչելու» ֆոնին։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն հունիսի 30-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։


Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեսպանին ասվել է, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցման եւ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու ֆոնին Մակրոնը ոչ միայն խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանը, այլեւ խրախուսում է անջատողականությունն ու ահաբեկչությունը»։