«Հանրապետության հրապարակում մեծ բեմ տեղաղրելու աշխատանքները համարյա ավարտված են։ Բեմը տեղադրվել Է ոչ թե սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի առիթով ավանդաբար անցկացվող միջոցառումների, այլ Նունե Եսայանի՝ սեպտեմբերի 21-ին կայանալիք մենահամերգի համար։ «ՉԻ» տեղեկություններով՝ բազմաթիվ պետական գերատեսչություններում հրահանգ է տրված մասնակիցների քվոտա ապահովել Նունե Եսայանի համար։ Պետական աշխատակիցներից շատերին ուղղակիորեն հրահանգված է անկախ իրենց ցանկությունից ներկա գտնվել Նունե Եսայանի համերգին։

Ըստ էության ռեժիմի այս գործելաոճը նորություն չէ. ՀՀ քաղաքացիների որոշակի զանգվածի հետ այդպես են վարվում նախընտրական հանրահավաքների, ինչպես նաև բուն ընտրություններին մասնակցելու փուլում։ Նորություն չէ, որ մարդկանց այդ ոեսուրսը օգտագործվում է նաև պալատական երգիչների շոուում «մասսովկան» ապահովելու համար»,–գրում է թերթը։