SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր և Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը հունիսի 18-ին իր մեմ է տեղադրել, որը դարձել է 2023 թվականի ամենահայտնի թվիթը։ Հավանումների ու ռեթվիթների քանակով նրա մեմը գերազանցել է երգչուհի Ռիհաննայի երեխայի լուսանկարը։
Forbes-ի փոխանցմամ՝ մեմը մի մարդու լուսանկար է, ով ծխախոտ է ծխում և հեռվից դիտում է մարդկանց ամբոխը: Նկարի վերնագրում ասվում է. «Մարդիկ, ովքեր ունեն Twitter, բայց երբեք ոչինչ չեն հրապարակում»:
Հուլիսի 4-ի դրությամբ թվիթը հավաքել է ավելի քան 1,5 միլիոն հավանում, ավելի քան 128,000 ռեթվիթ և ավելի քան 78 միլիոն դիտում: Շատ օգտատերեր, տեսնելով թվիթը, խոստովանել են, որ իրենք եւս են պատկանում սոցցանցի պասիվ ընթերցողների կատեգորիային։
Հաջորդ ամենահայտնի թվիթը Ռիհաննայի որդու՝ RZA Աթելսթոն Մեյերսի լուսանկարն է, ում նա առաջին անգամ ցուցադրել է Vogue ամսագրի համար ֆոտոշարքի շրջանակներում: Գրառումը հավաքել է ավելի քան 1,3 միլիոն հավանում, 47 միլիոն դիտում և ավելի քան 86,000 ռեթվիթ:
)
Հետաքրքիր է, որ ամենամեծ ժողովրդականությունը վայելող թվիթերի շարքում երրորդ տեղը նույնպես զբաղեցնում է Իլոն Մասկի հրապարակումն՝ իր շան Ֆլոկիի լուսանկարով։ Այս թվիթում Մասկը կատակով շանը անվանում է Twitter-ի նոր գործադիր տնօրեն։ Գրառումն ունի 1,2 միլիոն հավանում, 139 միլիոն դիտում և ավելի քան 89,000 ռեթվիթ: