Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը տուգանվել է 3,3 միլիոն դոլարով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում գտնվող իր հողատարածքում առանց թույլտվության արհեստական լճակ կառուցելու համար, հաղորդում է G1-ը։

Շինարարությունը կատարվել է առանց բնապահպանական վերահսկողության, բուսականության ոչնչացմամբ։ Ֆուտբոլիստը լուսանկարվել էր լճակում եւ լուսանկարը հրապարակել էր սոցիալական ցանցերում։


Նեյմարը 20 օր ունի նահանգային իշխանությունների որոշումը բողոքարկելու համար։