«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է, թե արդյոք եվրոինտեգրացիայի ճանապարհի կեսից ուղին փոխելով ու Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարություններով Հայաստանը շահած դուրս եկավ այդ գործընթացում:
«Բայց դեռ որևէ գործընթաց չկա: Քաղաքական մոտեցումները դեռ գործընթաց չեն: Գործընթացը դրանից հետո է սկսվելու»,-ասել է նա:
Գ. Սահակյանը նաև նշել է, թե իրենք, այնուամենայնիվ, կիսում են այս հարցում ընդդիմության մտահոգությունները. «Այնպես չի լինում, որ ամբողջական շահում է մի կողմը: Եթե մարդիկ ձեռք են սեղմում, իրենք իրենց շահերը կունենան: Պետք է պարզվի ամեն ինչ»: