«Հրապարակ»-ը Հովհաննես Իգիթյանից փորձել է պարզել, թե ինչու են ՀՀՇ-ականները անցել ընդհատակ, որտեղ են նրանք և երբ են վերածնվելու (դեռ ամիսներ առաջ մեծ աղմուկով հայտարարվեց ՀՀՇ-ի վերածնունդը, սակայն ՀՀՇ-ի վերածնունդը մեծ հարցականի տակ է),և ինչն է խոչընդոտում վերածննդին. «Կան տեխնիկական խնդիրներ, որոնք շատ լուծելի են, և նաև կա քաղաքական իրավիճակ, որտեղ մենք հիմա խորհրդակցում ենք մեր, այսպես ասած, կոլեգա կուսակցությունների հետ, և այդ իսկ պատճառով մի քիչ հետաձգվեց: Իհարկե, մենք 2 ամիս առաջ հայտարարել ենք, որ համագումարը կլինի աշնանը, բայց որոշեցինք, որ դա հետաձգվի»:
Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, Իգիթյանը չի մանրամասնել: Չի համաձայնել նաև ընդհատակ անցնելու մասին թերթի դիտարկմանը` նշելով, թե ՀՀՇ-ականները ակտիվորեն արտահայտել են իրենց անհատական տեսակետները: