ՀՀ կառավարության այսօր­վա հերթական նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ներ­կայացնելու է այն աշխա­տանքները, որոնք պետք է իրականացվեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ապա­հովելու համար:

«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցու­թյան համար անհրաժեշտ է լինելու արմատապես փոխել Հայաստանի հարկային, մաքսային և ընդ­հանրապես տնտեսական ոլորտի ողջ օրենսդրու­թյունը:

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություն­ները փորձելու են ՄՄ-ին Հայաստանի լիարժեք ան­դամակցության վերջնաժամկետ հայտարարել 2016 թվականի հունվարի մեկը: Բայց, քանի որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը կայացվել է ոչ թե ՀՀ, այլ ՌԴ իշխանությունների կողմից, ուստի հենց նրանք էլ պետք է որոշեն, թե որն է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերջնաժամկետը: