Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին շնորհակալություն է հայտնել ակումբի հետ համագործակցությունն ավարտած աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին եւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեին։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լիոնել Մեսիին՝ աշխարհի մեծագույն ֆուտբոլիստին։ Նա մեր ակումբում անցկացրեց երկու հրաշալի տարի։


Շնորհակալ ենք նաեւ Սերխիո Ռամոսին եւ Կրիստոֆ Գալտիեին, որի ղեկավարությամբ հասանք 11-րդ չեմպիոնական տիտղոսին»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում Գալտիեիին փոխարինել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։