Էլեգանտ ու համարձակ․ Լիա Զախարյանին միշտ հաջողվում է համադրել երկուսը մեկում։ Դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել, որտեղ ներկայացել է ամբողջակա սպիտակ կերպարով։ Լիան կրում է մինի տոպ, սպիտակ զուգագուլպաներ, իսկ կերպարն ավելի փակ ու էլեգանտ է դարձրել օվերսայզ պիջակի ընտրությամբ։ Դերասանուհին թաց մազերով է ու մինիմալ դիմահարդարմամբ։ Կերպարը ստացվել է հետաքրքիր ու թրենդային, իսկ լուսանկարների հեղինակը Merie.lin-ն է։
Մեկնաբանությունների դաշտում Լիան մի շարք հաճոյախոսություններ ու դրական արձագանքներ է ստացել հետեւորդներից։
Ի դեպ, դերասանուհին ինստագրամյան իր էջում նոր վիդեոշարք է սկսել, որի միջոցով եթերային խոսքի խորհուրդներով է կիսվում։
View this post on Instagram